Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-րդ, 77-րդ 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները, Վաղարշապատ համայնքի և Հարություն Հարությունյանի միջև 24․08․2022թ․-ին /սեղանամատյան՝ 2053/ պայմանգրի 4․4․5 կետը և 18․08․202թ․-ին կնքված /սեղանամատյան՝ 5895/ կառուցապատման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը, կառուցապատող Հարություն Հովհաննեսի Հարությունյանի դիմում-խնդրանքը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ երկարաձգելու մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Հովհաննեսի Հարությունյանին տրամադրված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վաղարշապատ համայնք ԷջմիածինքաղաքիՆալբանդյան փողոց 1/50 հասցեում գտնվող 0,17755հա մակերեսովբնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը 1 /մեկ/ տարով՝ սահմանելով մինչև 2026 թվականի օգոստոսի 24-ը:
2. Սույն որոշման հիման վրա Հարություն Հովհաննեսի Հարությունյանի հետ կնքել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |