Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդկետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանում ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատանքային խմբի կողմից Վաղարշապատ համայնքում 2024 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված իրավական հսկողության վերաբերյալ զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատանքային խմբի կողմից Վաղարշապատ համայնքում 2024 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված իրավական հսկողության արդյունքները և առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու և շտկելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |