Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 21-ին «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ N 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի 12 հասցեում գտնվող Մ.Մաշտոցի անվան 1 հիմնական դպրոցի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.«ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ N 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 28122022-04-0109, տրված 28.12.2022թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի 12 հասցեում գտնվող Մ.Մաշտոցի անվան 1 հիմնական դպրոցի կառուցման համար տալ նախնական համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|