Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Մարիամ Թովմասյանի հայտերը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Մարիամ Վահանի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող

1) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10012024-04-0033, տրված 10.01.2024թ./ 04-081-0113-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.44403 հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ) .

2) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10012024-04-0035, տրված 10.01.2024թ./  04-081-0113-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.44219 հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ) .

3) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող/ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10012024-04-0034, տրված 10.01.2024թ./  04-081-0113-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.2173 հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ)

4) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող/ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10012024-04-0036, տրված 10.01.2024թ./  04-081-0113-0017 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.63078 հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ)

5) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող/ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10012024-04-0037, տրված 10.01.2024թ./  04-081-0113-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.4457 հա մակերեսով վարելահողի (3-րդ կարգ)

նպատակային նշանակությունները փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության ջերմոցային տնտեսություններ իրականացնելու՝ ջերմոցների կառուցման համար:

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված  հատակագծում:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner