Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասիպահանջներով, հիմք ընդունելով ավագանու 18 հունվարի 2022թվականի թիվ 24 որոշմամբ ընդունված կարգըև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ին սկսած 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, յուրաքանչյուր ամիս տրամադրել ֆինանսական աջակցություն` 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Ֆինանսական աջակցության վճարումը կատարել համայնքապետարանի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: