Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 21-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ կետի, 64-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշումը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2023թ.-ի թիվ ԳՍ/30.1/1843-2023 գրությունը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը `
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մրազ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 16-17 կմ 4/7 հասցեում գտնվող, 0,002հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0360-0005/, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որպես Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 16+000 կմ հատվածում ավտոմոբիլային սռնիների անշարժ էլեկտրոնային կշեռքի կառուցման համար:
2. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: