Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով, ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակության օրը, Կոմիտաս վարդապետի հուշարձանի և Մայր Տաճարի բակում՝ Աղոթքի և ուխտի խաչքարի առջև ծաղիկներ խանարհելու և ծաղկեպսակ դնելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 150.0 հազ. դրամ փոխանցել ԱՁ Մանուկ Անդրեասյանի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: