Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի խորհրդականի զեկուցագիրը, մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Էջմիածին քաղաքում և Ոսկեհատ բնակավայրում կանանց, 44-օրյա և ապրիլյան պատերազմներում զոհված, անհետ կորած հայորդիների մայրերին ծաղիկներ նվիրելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 761.4 հազ. դրամ փոխանցել ԱՁ Ռազմիկ Խանազադյանին նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: