«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին Վաղարշապատ համայնքի վարչական շենքի դահլիճում տեղի կունենա «ՇԻՆ-Կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Վաղարշապատ բնակավայրի N10 դպրոցի կառուցման վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Հանրային լսման և կազմակերպման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը / Էլ․ փոստ։ lratvutyunn@gmail.com, հեռ․։/0231/5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/։
Շահագրգիռ հանրության կողմից 2025 թվականի ապրիլի 20-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով: