Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագրերը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վաղարշապատ համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցների 2022թ. աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 11 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխություններ`
1) Աշխատակիցների քանակը կետում «68» քանակի փոխարեն կարդալ «70» քանակը:
2)«Բարեկարգում և կանաչապատում» տեղամաս մասում ավելացնել «Ավագ էլեկտրիկ» հաստիք, «1» միավոր, «114 000» դրույքաչափով, «114 000» աշխատավարձի ֆոնդով.
3) «Բարեկարգում և կանաչապատում» տեղամաս մասում ավելացնել «պահակ» հաստիք, «1» միավոր, «89 000» դրույքաչափով, «89 000» աշխատավարձի ֆոնդով.
4) ընդամենը տողում գրված ՝ «55» միավորի փոխարեն կարդալ ՝«57», «6,349,900» թվերի փոխարեն կարդալ «6,552,900» թվերը,
5) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում գրված՝ «68» միավորի փոխարեն կարդալ ՝«70», «8,520,900» թվերի փոխարեն կարդալ «8,723,900» թվերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |