Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, 65-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետի զեկուցագիրը առ այն, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում 2-6 տարեկան նախադպրոցական տարիքի երեխաների ճնշող մեծամասնությունը զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, քանի որ գործող մանգապարտեզները գտնվում են բավականին հեռու և առաջանում է փոխադրման խնդիրներ, ավելին` գործող մանկապարտեզներում արդեն իսկ հերթագրված 141 երեխաներից միայն 90-ն է ընդունվելու մանկապարտեզ, որովհետև 2024-2025թթ. ուստարում մանկապարտեզն ավարտելու են 90 երեխաներ, ինչպես նաև կրտսեր առաջին խմբի տարիքի /2-3 տարեկան/ երեխաների ճնշող մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում այդ տարիքային խմբերի բացակայության պատճառով, Զվարթնոց թաղամասում նոր մանկապատեզ կառուցելու/բացելու անհրաժեշտություն է առաջացել: Հիմք ընդունելով վերագրյալը և հաշվի առնելով ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 9 «Աիդա» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 9 «Աիդա» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։
3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 9 «Աիդա» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |