Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐԻ ՖՐՆԶՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Էջմիածին քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 10 տուն հասցեի բնակիչուհի Հայկանուշ Գրիգորի Ֆրնզյանը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, ապրում է հինգ անչափահաս երեխաների հետ վարձակալական հիմունքներով, աշխատում է որպես գիշերային հավաքարար։ Որդին՝ Հովսեփ Ֆրնզյանը ունի առողջական լուրջ խնդիրներ՝ հաշմանդամություն, հիդրոցեֆալիայով հիվանդ է, օգտագործում է հակացնցումային դեղորայք, տարել է բազմաթիվ գլխի վիրահատություններ և ունի մշտական դեղորայքային բուժման կարիք, իսկ մյուս որդին ևս ունի առողջական խնդիրներ, տարել է թոքաբորբ, ունի բրոնխների հետ խնդիր, հոսպիտալացվել է։

Հիմք ընդունելով Հայկանուշ Գրիգորի Ֆրնզյանի ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմումը և կից նյութերը` երեխաների ծննդյան վկայականներ, հաշմանդամության թերթիկ, երեխաների առողջական խնդիրների վերաբերյալ փաստաթղթեր տրված բժշկական հաստատության կողմից, նպաստ համակարգից տեղեկանք,  Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Հայկանուշ Գրիգորի Ֆրնզյանին հատկացնել Վաղարշապատ համայնքի 202. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից 200 000 /երկուհարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(616.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner