Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով կրթության և մշակույթի բաժնի պետ Լ. Հակոբյանի զեկուցագիրը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների ֆիզիկական պատրաստվածությունը գնահատելու և առողջ ապրելակերպի ձևավորման համար, «Լավագույն նախադպրոցական ուսումնական հաստատություն» մրցույթի կազմակերպելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 47.9 հազ. դրամ փոխանցել ԱՁ Ռայա Շատվորյանին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: