Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2021 թվականի N 2

ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ /ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 42-Ա որոշումը.

    Վաղարշապատ  համայնքի   ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Ընդունել ի գիտություն 2021 թվականի դեկտեմբերի 17-ից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար ընտրված Դիանա Գասպարյանի կողմից լիազորությունների ստանձնումը։

2.ՀաստատելՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի երդմանարարողությանկարգը` համաձայնհավելվածի:

3.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման  երդման տեքստը, համաձայն հավելվածի:

4.Սույն  որոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից:

Հաստատված է ՀՀ Արմավիրի մարզի

Վաղարշապատ  համայնքի

Ավագանու17.12.2021թ.

 թիվ 1 նիստի թիվ 2  որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ

1.Նորընտիր համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով` համայնքի ղեկավարի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, հրավիրվում է ավագանու նիստ: Նիստը տեղի է ունենում համայնքի  ավագանու նստավայրում` Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի 0 հասցեում: Ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում ներկա են գտնվում համայնքի բնակիչները:

2.Համայնքի ղեկավարի երդման արարողության նախապատրաստման և անցկացման կազմակերպման պատասխանատուն «Վաղարշապատ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է (այսուհետ` աշխատակազմ):

3.Աշխատակազմըգրանցումէ հանդիսավոր նիստի մասնակիցներին:

4.Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է առնվազն ավագանու օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա ավագանու նիստ է գումարվում հաջորդ օրը:

5.Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը:

6.Նիստը վարողը հայտարարում է նիստի օրակարգը` համայնքի ղեկավարի երդում:

7.Նիստին ներկա են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը (համաձայնությամբ), ՀՀ Արմավիրի մարզպետը, Հայ Առաքելական եկեղեցու  Արմավիրի թեմի առաջնորդը (համաձայնությամբ), հրավիրված պետական, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչներ:

8.Նիստը վարողն ընտրված համայնքի ղեկավարին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված համայնքի ղեկավարն արտասանում է երդման տեքստը.

«ՍտանձնելովՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարիպաշտոնը` երդվումեմ.

ՀամայնքիղեկավարիլիազորություններնիրականացնելիսպահպանելՀայաստանիՀանրապետությանՍահմանադրությունը, օրենքները, համայնքիավագանուորոշումները, ազնվորենևբարեխղճորենկատարելհամայնքիղեկավարիլիազորությունները, ծառայելհամայնքիբարգավաճմանը, գործելիբարօրություննրաբնակիչների:

Պարտավորվումեմպաշտպանելհամայնքիիրավունքները, օրինականշահերըևսեփականությունը, ուժերիսանմնացորդնվիրումովսատարելժողովրդիհավատին, նպաստելնրանյութականևհոգևորվերելքին:»:

9.Երդումնարտասանելուցհետոհնչումէ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Համայնքի ղեկավարը ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում համայնքապետարանին, այնուհետև  համայնքի ղեկավարին հանձնվում է փոխանցվող լանջաշղթան:

10.Երդմանտեքստնստորագրվելուցհետո` նիստըվարողըելույթիհամարձայնըտալիսէ համայնքի ղեկավարին:

11.Ելույթիհամարտրվումէմինչև 20 րոպեժամանակ:

12.Ելույթիցհետո համայնքի ղեկավարը զբաղեցնումէնախագահողիտեղըևշարունակումվարելնիստը:

13.Ողջույնի խոսքերով կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համապատասխան մարզպետարանի Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի ներկայացուցիչները, ինչպես նաև կարող են հրապարակվել ուղերձներ:

14.Ողջույնի խոսքերից և ուղերձների հրապարակումից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է նիստը փակված:


Կողմ -15

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -10

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner