ՂեկավարվելովՀՀ Սահմանադրության 183-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀօրենքի 37-րդ հոդվածիդրույթներով ևհիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել«Հանրայինբացլսումներիև (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը» ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 04 մայիսի 2016 թվականի «Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 25 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: