Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 29.08.2025 թվականի թիվ 891Ա որոշումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 75  հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0409հա սահմանազատված հողամասից մնացած 0.0109հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 04-002-0057-0021/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով (484 157 /չորս հարյուր ութսունչորս հազար հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ) օտարել Ռազմիկ Ալբերտի Հակոբյանին:

 2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության  բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և գնորդի միջև կնքվելիք անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը:

3. Ընդունել ի գիտություն, որ. 

1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.

2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:    

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.40 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner