Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ, 28-րդ կետերի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի11-րդ հոդվածի 3-րդ կետի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներիպահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի «Վաղարշապատի համայնքապետարանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները անվանափոխելու և նոր խմբագրությամբ կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 87-Լ որոշմամբ հաստատված Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 3 <<Ծիծեռնակ>> մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սահմանված 3-րդ կետում կատարել փոփոխություն՝ «3. Հաստատության գտնվելու վայրն է՝» բառերից հետո գրված «ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Բաղրամյան 18/3:» բառերի փոխարեն կարդալ «մարզ Արմավիր, համայնք Վաղարշապատ Էջմիածի ք. Մարշալ Բաղրամյան փողոց 18/3 մանկապարտեզ:» բառերը:
2. Հիմք ընդունելով փոփոխությունը՝ հաստատել նոր խմբագրությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
3. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից: |