Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 24-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի մի շարք աշխատակիցների,  հաշվի առնելով նրանց բարեխիղճ աշխատանքը, ինչպես նաև հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 07.02.2024 թվականի զեկուցագիրը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1. Զիջել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի թվով 49 աշխատակիցների 2023 թվականի աղբահանության վճարները, ընդհանուր 735 780 /յոթ հարյուր երեսունհինգ հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամի չափով` համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:

2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(63.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner