Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1 կետերի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց 21 շենքի 43 բնակարանի բնակչուհի Ծովինար Նադոյի Զաքարյանի դիմումըև դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի 25.07.1994 թվականի N 18 նիստում ընդունված Էջմիածին քաղաքի Չարենց 21 շենքի 43 բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ ակտում կատարել փոփոխություն՝ ըստ բնակարանի սեփականաշնորհման հիմք հանդիսացած փաստաթղթերի ընտանիքի կազմում նշված «Զաքարյան Խաչիկ Ազատի» անունը համապատասխանաբար փոփոխել «Զաքարյան Խաչատուր Ազատի»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: