Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միշա Հակոբի Ասատրյանը գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, ունի առողջական խնդիրներ և Վաղարշապատի համայնքապետարան է դիմել ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով:
Անհրաժեշտությունից ելնելով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վաղարշապատ համայնքի 2022թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից Վաղարշապատ համայնքի Արամ Ասատրյան 4ա տան բնակիչ Միշա Հակոբի Ասատրյանին հատկացնել 150000 դրամ դրամական օգնություն:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից: