Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով աշխատակազմի զորահավաքային և քաղպաշտպանության հարցերով գլխավոր մասնագետի զեկուցագիրը, 2025թ-ի ձմեռային զորակոչի զորակոչիկներին նվիրելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով ․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 73.9 հազ. դրամ փոխանցել ԱՁ Արմինե Մուրադյանի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: