Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներովև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական նոր կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի «Վաղարշապատ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը հաստատելու և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով սետղծելու և կազմը հաստատելու մասին» թիվ 47 որոշմամբ հաստատված հավելված 2-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |