Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի «Վաղարշապատհամայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը հաստատելու և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով սետղծելու և կազմը հաստատելու մասին» թիվ 47 որոշմամբ հաստատված հավելված 2-ի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) լրացնել` «Էդգար Թամազյան /ավագանու անդամ/ բառերը:
2) լրացնել`«Լիլիթ Հակոբյան /կրթության և մշակույթի բաժնի պետ/ բառերը:
3) «Սևակ Խաչատրյան /ավագանու անդամ/» բառերի փոխարեն կարդալ «Նարինե Ասատրյան ՀՀ ԱՍՀ նախարարության միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ» բառերով:
4) «Տաթևիկ Սիրեկանյան» բառերի փոխարեն կարդալ «Անի Յափունջյան»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: