Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի,  Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով  այն, որ համայնքի երաժշտական դպրոցների գեղագիտական կրթության բաժնում ուսումնառության համար յուրաքանչյուր սանից, համաձայն համայնքի ավագանու 165-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 12-րդ մասի 2-րդ կետի 6-րդ ենթակետի գանձվում է 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ տեղական վճար և այն, որ դպրոցների մանկավարժները հիմնական բաժնում իրենց դասաժամերը  լիարժեք պարապելուց հետո  հավելյալ ժամանակ են տրամադրելու այլ սաների գեղագիտական կրթության համար, ինչի արդյունքում պետք է վարձատրվեն՝ անկախ իրենց հիմնական դասաժամերի համար վարձրատրվելու հանգամանքից և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1.Վաղարշապատի   համայնքապետարանի  «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» և  «Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների  գեղագիտական զարգացման գծով ուսուցում իրականացնող մանկավարժներին սահմանել լրավճար, յուրաքանչյուր սանի համար 7000 ՀՀ դրամ:

2.Սույն որոշումն   ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner