Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Վաղարշապատ համայնքի ավագանու 16.01.2025 թվականի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կանոնակարգի XX-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջները, բացառիկ մեծ վաստակով համայնքի բարօրությանը նպաստելու, համայնքի տնտեսական և սոցիալական զարգացման գործում ակնառու ներդրում և բացառիկ ավանդ ունենալու, բարեգործական ծրագրերի շրջանակներում համայնքին ցուցաբերած աջակցության համար և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Գոռ Գևորգի Սահակյանին շնորհել «Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:
2.Սույ նորոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |