Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի և 83-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի պահանջները, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վաղարշապատ համայնքի առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Վաղարշապատ համայնքի բյուջեի 2022թ. առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը, համաձայն հավելված 1-ի և 2-ի.
ա) Եկամտայինմասով 543774.8 հազ. դրամ,
բ) Ծախսային մասով 665715.2 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: