Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետի ժ/պ՝ Աղավնի Վարդանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի) գործունեություն ծավալելու նպատակով ժամանակավոր տիրապետման և օգտագործման համար վարձակալության իրավունքով, 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել II.4/14 /10,4քմ մակերես/ և II.4/15 /23,2քմ մակերես/ համարակալումներով ընդհանուր 33,6քմ մակերեսով ոչ բնակելի տարածքները, որոնք գտնվում են Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոցի 0 հասցեում` Վաղարշապատի համայնքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում:
2. Տարածքի ամսական վարձավճարի չափը յուրաքանչուր քառակուսի մետրի համար, սահմանել 700 /յոթ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Վաղարշապատ համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի) հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |