Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 109
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2023- 2024ԹԹ-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի փողոցները քաղաքի երթևեկի համար կարևոր են, իսկ դրանց ամբողջովին անցանելի և երթևեկելի լինելը խիստ անհրաժեշտ է, ինչի կապակցությամբ ծագում է գնման անհետաձգելի պահանջ, քանի որ նախատեսված աշխատանքների համար սահմանված ժամկետը, ըստ նախագծի կազմում է մոտ 8 (ութ) ամիս, իսկ նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 40-օրյա ժամկետի կիրառումը դառնում է անհնար, համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Վաղարշապատ համայնքի «Բարեկարգում»  տնօրինություն բյուջետային հիմնարկիկողմից սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման  համար  նախատեսվող  բաց մրցույթի  հայտերի  ներկայացման  սահմանված  քառասունօրյա  ժամկետը  կրճատել  և սահմանել տասնհինգ օրացուցային օր:

2. Փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման ֆինանսավորումը հատկացնել 2023- 2024թթ.-ի ընթացքում:

3. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner