Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արման Գառնիկի Մկրտչյանի դիմումը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Խ. Կարճիկյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի տանը կից հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1.Արման Գառնիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք` 10.04.2025թ. տրված թիվ 100425-04-0040 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի  Խ. Կարճիկյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող բնակելի տանը կից  Վաղարշապատհամայնքինսեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Խ. Կարճիկյան փողոցի թիվ 3/4 հասցեում/հիմք` 17.07.2025թ. տրված թիվ 17072025-04-0117 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ գտնվող 0.0159հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 04-002-0889-0006/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով (706 247 /յոթ հարյուր վեց հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ) օտարել Արման Գառնիկի Մկրտչյանին:

 2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության  բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարիանունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և գնորդի միջև կնքվելիք անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը:

3. Ընդունել ի գիտություն, որ. 

1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.

2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.98 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner