Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 98/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 58 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի Սերգեյ Հակոբի Մանուկյանի կողմից օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում այլ կառույց կառուցելու, առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ
Սերգեյ Հակոբի Մանուկյանը (հասցե հասցե՝ ք. Էջմիածին, Թումանյան փող. թիվ46 տուն, անձնագիր՝ է AV0616689, տրված 27.01.2023թ.-ին 057-ի կողմից, ն/ք՝ 015133135), Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման /մայթ/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 58 հասցեին կից գտնվող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջները, առանց հողօգտագործման իրավունքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կառուցել է այլ կառույց և առանց թույլտվության իրականացրել շինարարական աշխատանքներ, ինչպես նաև թուլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելը, ինչի կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա.Ոսկանյանի 20.10.2023թ.-ի թիվ 46-4/4-6862 գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 30.10.2023թ./ հիման վրա 2023 թվականի հոկտեմբերի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումներիվերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքի 154-րդհոդվածի 3-րդմասի և 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատիհամայնքապետարանիվարչականիրավախախտմանդեպքերովհարուցվածվարչականվարույթիշրջանակներումլսումներիրականացնողհանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում,որի անցկացման վայրի և ժամանակի մասինՍերգեյ Հակոբի Մանուկյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա.Ոսկանյանի 20.10.2023թ.-ի թիվ 46-4/4-6862 գրությունը և կից նյութերը՝ զեկուցագիր, արձանագրություն և լուսանկարչական հավելված:
2. Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 02.11.2023թվականին կազմված թիվ 14 արձանագրության, տեղազննությանարձանագրությունըևլուսանկարները:
3. Հանձնաժողովի 14.11.2023թ. և 21.11.2023թ.-իթիվ 98/23վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 ևթիվ 2արձանագրությունները:
4.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 14.11.2023թվականին կազմված տեղազննությանարձանագրությունըևլուսանկարները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Սերգեյ Հակոբի Մանուկյանը Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման /մայթ/ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 58 հասցեին կից գտնվող տարածքում, առանց հողօգտագործման իրավունքի՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կառուցել է այլ կառույց և առանց թույլտվության իրականացրել շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ հիմքով կառուցել է մետաղական կոնստրուկցիա, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, ինչպես նաև նույն տարածքում, մայթի վրա իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հոկտեմբերի30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի14-ին հրավիրվելէ լսում,որըհետաձգվելէՍերգեյ Հակոբի Մանուկյանի կողմիցծանուցումըչստանալուպատճառով: Այլհերթինշանակված լսումըհրավիրվելէ ևանցկացվեց2023 թվականի նոյեմբերի 21-ին, իսկ ծանուցումը հրապարակվել ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:
Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 14.11.2023 թվականին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննությանարձանագրություն, կից լուսանկարներով:
Համաձայն 14.11.2023 թվականին կազմված արձանագրության Սերգեյ Հակոբի Մանուկյանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցվել են, մետաղական կոնստրուկցիան ապամոնտաժվել է, տարածքը բերվել է նախկին տեսքի, սակայն լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սերգեյ Հակոբի Մանուկյանը չի վերացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հետևանքները և շարունակում է առևտուր իրականացնել, դրա համար ոչ սահմանված տեղում:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինքնակամ կառույց իրականացնելը, իրավախախտման վնասակար հետևանքները վերացնելը, այդ թվում պատճառած հետևանքները կամավոր վերացնելը,ինչպես նաև հիմք ընդունելով 14.11.2023թ.-ին տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության ևկոմունալտնտեսությանբնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
ՏվյալպարագայումՍերգեյ Հակոբի Մանուկյանի կողմից դադարեցվել են շինարարական աշխատանքները, քանդվել է ինքնակամ կառուցված մետաղական կոնստրուկցիան, տարածքը բերվել է նախկին տեսքի, ուստի տվյալ իրավախախտման մասով որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել կատարված իրավախախտման բնույթը, Սերգեյ Հակոբի Մանուկյանի կողմից դրսևորած վարքագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված գործողությունները:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
Տվյալ դեպքում` Սերգեյ Հակոբի Մանուկյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 58 հասցեին կից մայթի վրա իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում՝ չվերացնելով իրավախախտման դրա հետևանքները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ և 154-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով,<<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Սերգեյ Հակոբի Մանուկյանինկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված իրավախախտման համար նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:
2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտման համար նշանակելտուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով :
3.Նախազգուշացնել Սերգեյ Հակոբի Մանուկյանին, որ սույն որոշմամբ տույժ նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
4.Նախազգուշացնել Սերգեյ Հակոբի Մանուկյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6 Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: