Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 02/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի «ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից արտաքին գովազդային պլակատներ տեղադրելու մասին, պարզեց.
«ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (հասցե՝ Վաղարշապատ համայնք, Երևան-Էջմիածին մայրուղի 2/4, Պետ.հաշվառման համար՝ 99․110․1080343/2019-06-24, ՀՎՀՀ՝ 04432102, գործադիր ղեկավար Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանի հասցե Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Վազգեն Առաջին փող․, թիվ 3 շենք, թիվ 19 բն․ ն/ք՝014341010, տրված 17.11.2022թ. 057-ի կողմից) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրաապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականություն, ինչի կապակցությամբ առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
«ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն վարչական վարույթի հարուցման մասին պատշաճ ծանուցվել է /հիմք 14.02.2025 թվականի թիվ 607 գրություն և փոստային ծանուցագիր՝ ALO126634738AM/: Վերջինիս առաջարկվել է այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ միջոցներ ձեռնարկել գովազդային պլակատների տեղեդրման թույլտվության ստացման ուղղությամբ:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
· Համայնքի ղեկավարի 14.02.2025թ.-ի թիվ 607 գրությունը:
· Արտաքին գովազդի տեղադրման լուսանկարահանման փաստաթղթերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրաապօրինի՝ առանց գովազդ տեղադրելու թույլտվության տեղադրել է արտաքին գովազդային պլակատներ և չի կատարել տեղական տուրք վճարելու պարտականությունը:
Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի` համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`սահմանում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանվել է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները` այսուհետ Կարգ:
Մասնավորապես` Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 1-ին կետի համաձայն` սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ գովազդ), տեղադրման կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:
Նույն Կարգի 3-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գովազդը տեղադրվում է վահանակներների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ գովազդի միջոցներ) ձևով:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է մի շարք հասկացություններ, համաձայն որի`
գովազդ` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման նպատակով:
գովազդակիր` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրամադրելով` համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում է գովազդը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակներների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով:
Սույն գործի փաստերի համաձայն` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրա«ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված է պլակատներ, որոնք համաձայն գործում առկա լուսանկարների` պարունակում են «ԱՎՏՈԼՎԱՑՈՒՄ», «ԱՎՏՈԼՎԱՑՈՒՄ, ԼՎԱ ԻՆՔԴ, 24 ԺԱՄ» գրառումները, ավտոմեքենաների և լվացող սարքի պատկերներ:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից և Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրա առկա գովազդային պլակատների բովանդակությունից պարզ է դառնում, որ «ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդային պլակատներում առկա նշումները գովազդ են, քանի որ պարունակում են իրավաբանական անձի, ապրանքի, գաղափարների կամ նախաձեռնության մասին տեղեկատվություններ, որը նախատեսված է անորոշ թվով անձնաց շրջանակում տարածումն ապահովելու համար և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
Այսպիսով, գտնում եմ, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրա«ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված պլակատներն ակնհայտ գովազդ են:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:
․․․Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության և համայնքի ավագանու կողմից սահմանված գոտիներից դուրս համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաև նախատեսված վահանակներներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 13.1-րդ հոդվածի համաձայն`համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված Կարգի 7-րդ կետի համաձայն` բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:
Իսկ Կարգի 11-րդ կետի համաձայն`Վաղարշապատ համայնքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն`Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների:
Վաղարշապատ համայնքի ավագանու 25.12.2024 թվականի «Վաղարշապատ համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվել է տեղական տուրքի հետևյալ դրույքաչափը` ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ:
Այսպես, վերոգրյալից հետևում է, որ «ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից գովազդային պլակատներ տեղադրելու համար «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի թիվ 33-Ն որոշմամբ սահմանված կարգով վերջինս պետք է դիմեր համայնքի ղեկավարին այն համապատասխանեցնելու և տեղադրման թույլտվություն ստանալու համար, որի համար օրենքով սահմանված կարգով պետք է նաև վճարեր համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրք:
Վաղարշապատ համայնքի ղեկավարի գրությամբ «ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին 14.02.2025թ.-ի թիվ 607 գրությամբ առաջարկվել է ՀՀ օրենքներով և համայնքի ավագանու որոշոմամբ սահմանված կարգով դիմել Վաղարշապատի համայնքապետարան և ստանալ համապատասխան թույլտվություն, որը սակայն մնացել է անպատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանը, որ ««ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն սույն տարվա ընթացքում չի դիմել արտաքին գովազդ տեղադրելու համար և չի կատարել տեղական տուրք վճարելու իր պարտականությունը, գտնում եմ, որ ««ՀԳ 11 ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրա տեղադրված գովազդային պլակատներն ապօրինի է, ուստի այն ենթակա է ապամոնտաժման:
Հաշվի առնելով վերոգրյալըև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվաներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 25.12.2024թ.-ի թիվ 110-Ն որոշումներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Երևան-Էջմիածին մայրուղի 2/4 հասցեում գտնվող շինության վրաապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային պլակատները:
2. Ապամոնտաժման աշխատանքները հանձնարարել համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ԲՀ-ին:
3.Գովազդի (գովազդային պլակատների) ապամոնտաժման համար կատարված աշխատանքների դիմաց համապատասխան փոխհատուցումը /ներկայացված հաշվարկի հիման վրա/ օրենքով սահմանված կարգով ստանալ գովազդատուից (գովազդակրից):
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: