Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 4348 գրությունը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Հարություն Ասատուրի Խաչխկանի ներկայացրած իրազեկմանը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Հարություն Ասատուրի Խաչիկյանի իրազեկմամբ սահմանված Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին 5-50 հասցեի հարակից տարածքից, Սուրբ Մ. Մաշտոց փողոցով դեպի «Անմար կրակ» հուշահամալիր երթն անցկացնել սահմանափակումներով՝ նշված ուղու երթևեկելի տարածքից դուրս, քանի որ այն անխուսափելիորեն կհանգեցնի անձանց հիմնական իրավունքների (ազատ տեղաշարժվելու իրավունք՝ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված)՝ ներառյալ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, կառաջացնի նաև երթևեկության ծանրաբեռնվածություն։
2. Սույն որոշման օրինակը ներկայացնել իրավասու մարմիններին և փակցնել համայնքապետարանի վարչական շենքում ու տեղադրել կայքէջում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից։