Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 118
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2021 թվականի N 118

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Էջմիածին  համայնքի  Ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ Կառավարության 14.07.2005թ.-ի թիվ 1109-Ն որոշում)Արմավիրիմարզ, քաղաքՎաղարշապատ  Չարենցի փողոց հասցեում գտնվող 0,0614հա և 0,0886 հա մակերեսներով,կադաստրային ծածկագիր` 04-002-0558 /հիմք` իրավիճակային հատակագիծ/, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնականնշանակության հողամասերը:

2. Մինչև օտարումը վերոնշյալ հողամասերը բաժանել մասերի: Բաժանությունն իրականացնել նախատեսելով հողամասերի նվազագույն մակերես 150քմ, իսկ առավելագույնը` 250քմ /հասարակական նշանակության շինություններ կառուցելու համար/:

3. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 350% չափով:

4. Հողամասերի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:

5. Հողամասերի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի  «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner