Այսօր: Երեքշաբթի, 20 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 455–Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 455–Ա

ԳԱՐԵԳԻՆ ԱԼԲԵՏԻ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 05/25 վարչական գործը՝ Գարեգին Ալբետի Շահինյանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 76 հասցեին կից Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասում`առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին, պարզեց որ.

Գարեգին Ալբետի Շահինյանը (հասցե՝ Արմավիր մարզ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Մանուկյան 1-ին թաղ., թիվ 217 տուն, անձնագիր`AU0685130, տրված` 15.04.2022թ. 057-ի կողմից, ն/ք` 011374451), Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 76  հասցեին  կից Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է  շինարարական աշխատանքներ՝ ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի /երկու լցավորման սյունակ/ (այսուհետև`ԱՀՎԼԿ), նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումներ ինքնակամ տեղադրումև նույնտարածքումկատարելէհողամասի ապօրինի զավթում, ինչն ի հայտ է բերել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ կետով և 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավախախտոմների հատկանիշներ:

Վերոհիշյալի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 11.04.2025 թվականին կազմված թիվ 1 արձանագրության, տեղազննության ակտի և լուսանկարների հիման վրա 11.04.2025 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ինկ ետիև 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ:

 Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրելևանցկացրելէլսում Գարեգին Ալբետի Շահինյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից  11.04.2025 թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը և տեղազննության ակտը:

2. 11.04.2025 թվականին կատարված տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

3. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 76հասցեին կից տարածքի իրավիճակային քարտեզը:

4. Հանձնաժողովի 02052025 թվականի թիվ 05/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:

5. Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 12.05.2025 թվականին կազմված տեղազննության ակտը և տեղազննության վայրի լուսանկարները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտման վայր կատարած այցի ժամանակ պարզվել է, որ Գարեգին Ալբետի ՇահինյանըՎաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Էջմիածին քաղաքի բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասում` առանց համապատասխան թույլտվության իրականացրելէավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի /երկու լցավորման սյունակ/ (այսուհետև`ԱՀՎԼԿ), նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումներ ինքնակամ տեղեդրում՝ փաստացի կատարելով համայնքային սեփականության հողամասի զավթում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի ապրիլի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 2-ին հրավիրվել է լսում:

Ներկայանալով նիստին՝ Գարեգին Ալբետի Շահինյանը հայտնել է, որ տեղադրված լիցքավորման կայանները և նրանց պատկանող տեխնիկական սարքավորումները տեղադրված են եղել շատ վաղուց: Գարեգին Ալբետի Շահինյանը նշել է նաև, որ  դիզ. վառելիքը և հեղուկ գազի դիսպանսերը պրտավորվում է ապամոնտաժել և ազատել համայնքի հողամասը և տարածքը բերել նախկին տեսքի մինչև 2025 թվականի մայիսի 10-ը` հաշվի առնելով կառույցի ռիսկայնության աստիճանը։ Կից Գարեգին Ալբետի Շահինյանը ներկայացրել է Google քարտեզների ծրագրից 2017 թվականի և 2022 թվականի լուսանկարներ, որոնց վրա պատկերված են  հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները:

Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 12.04.2025 թվականին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննության արձանագրություն:

Համաձայն որի` Գարեգին Ալբետի Շահինյանի կողմից ինքնակամ տեղադրված գազի լիցքավորման սարքավորումներն ապամոնտաժվել են, ազատվել է համայնքային սեփականությունը հանդիսացող ապօրինի զավթած հողամասը և հողամասը բերվել է նախկին տեսքի:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինքնակամ կառուցված /տեղադրված/  վառելանյութի լիցքավորման կայանի, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների քանդելը, իրավախախտման վնասակար հետևանքները վերացնելը, այդ թվում պատճառած հետևանքները կամավոր վերացնելը, ինչպես նաև հիմք ընդունելով 12.05.2025 թվականին տարածքի ուսումնասիրության հիման վրա կազմված տեղազննության ակտը՝ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել  և ներկայացվել են համայնքի ղեկավարին: 

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հուլիսի 2005 թվականի թիվ 1109 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային  համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  հողամասերը /անշարժ գույքը/ փոխանցվել է համայնքին և հանդիսանում է համայնքային սեփականություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է:  Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին,օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:

 Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:

Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: 

 Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

 Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը...:

ՏվյալպարագայումԳարեգին Ալբետի Շահինյանն ապամոնտաժել է ապօրինի կառուցված /տեղադրված/ վառելանյութի լիցքավորման կայանները, նրանց պատկանող տեխնոլոգիական սարքավորումները, ազատել է համայնքային սեփականությունը հանդիսացող ապօրինի զավթած հողամասը և տարածքը բերել է նախկին տեսքի, ուստի տվյալ իրավախախտման մասով որոշում կայացնելիս անհրաժեշտ է  հաշվի առնել կատարված իրավախախտման բնույթը, Գարեգին Ալբետի Շահինյանըկողմից դրսևորած վարքագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված գործողությունները:

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը,Գարեգին Ալբետի Շահինյանըկողմից դրսևորած վարքագիծը՝ իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, 48-րդ և 154-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Գարեգին Ալբետի Շահինյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner