Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 դեկտեմբերի 2024 թ.

2024Թ ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ 37-ՐԴ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ, ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՄՆԱԶԻԱԴԱՅԻ, ԳՐԻՓԼԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ, ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ թիվ 3 արտահերթ նիստի թիվ 24 որոշումը, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի խորհրդականի զեկուցագիրը, Վաղարշապատ համայնքում գործող մարզադպրոցների մարզիկների 2024 թվականին աշխարհի առաջնություններում գրանցած արդյունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վաղարշապատ համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածից /հոդ. 4727/ 2024թ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցականների աշխարհի գիմնազիադայի, գրիփլինգի աշխարհի առաջնության, ուժային եռամարտի աշխարհի առաջնության եվ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանկային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացնել 2205.0 հազ. դրամ դրամական պարգև համաձայն կից ցուցակի:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լուսինե Քալաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner