|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մարտի 2024 թվականի N 24-Ա |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի մի շարք աշխատակիցների, հաշվի առնելով նրանց բարեխիղճ աշխատանքը, ինչպես նաև հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետի 07.02.2024 թվականի զեկուցագիրը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Զիջել Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի թվով 49 աշխատակիցների 2023 թվականի աղբահանության վճարները, ընդհանուր 735 780 /յոթ հարյուր երեսունհինգ հազար յոթ հարյուր ութսուն/ ՀՀ դրամի չափով` համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -18 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(63.10 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|