Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննելով Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ տեղադրված ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի /երկու լցավորման սյունակ/ (այսուհետև` ԱՀՎԼԿ), նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների ապամոնտաժելու և հողամասն ազատելու վերաբերյալ հարցը, պարզեց որ.
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «ա» կետի՝ Վաղարշապատ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժինը հիմք ընդունելով 03.04.2025 թվականի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին թիվ ՔՏՄ/17․3/8819-25 գրությունը և որոշումը 04.04.2025 թվականին կատարել է գրությամբ նշված տարածքի տեղազննություն:
Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 04.04.2025թ-ի տեղազննության արձանագրության համաձայն Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության ինքնակամ տեղադրված են ԱՀՎԼԿ /երկու լցավորման սյունակ/, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վաղարշապատի համայնքապետարանում 04.04.2025 թվականին հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի ընթացքում լսումներ չեն անցկացվել՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգավորումները:
Գործի համար նշանակութուն ունեցող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռքբերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
1. Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են ԱՀՎԼԿ /երկու լցավորման սյունակ/, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման աշխատանքներ, իսկ դրանցով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք:
2. Վերոնշյալ սարքավորումներով փաստացի ծանրաբեռնված է Վաղարշապատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ տեղարված կառույցներով/սարքավորումներով/:
3. Առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված վերոնշված հասցեին կից տեղադրված կառույցները որևէ կերպ սահմանազատված չեն, մայթը տարանջատված չէ ինքնակամ կատույցից, վերջիններս տեղեդրված են ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական մի շարք նորմերի խախտումներով /12-րդ գլխի 370-րդ կետի, 6-րդ գլխի 371-րդ կետի, 373-րդ կետի, 374-րդ կետի պահանջների/, խախտված են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի՝ 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 595-Ն հրամանի՝ Հրդեհային անվտանգության կանոններով (այսուհետ՝ ՀԱԿ) հաստատված հավելված 1-ի 17-րդ գլխի 211-րդ կետի, 17-րդ գլխի 211-րդ կետի, 1-ին բաժնի 7-րդ գլխի 81-րդ կետի պահանջները և վերջապես նշված կառույցները հանդիսանում են ՀՀ Կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի թիվ 3 ցանկով սահմաված են բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակության (այդ թվում՝ սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության) օբյեկտներ,ինչից բխում է, որ կառույցները կարող են վտանգ ներկայացնել անձանց կյանքին և առողջությանը, այսինքն՝ վարչական ակտ ընդունելու հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը:
4.Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 04.04.2025 թվականին կազմված տեղազննությունը:
5. 04.04.2025 թվականին կատարված տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
6. Հողամասի իրավիճակային հատակագիծը:
7.ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին թիվ ՔՏՄ/17․3/8819-25 գրությունը և որոշումը:
Այսպես, հիմք ընդունելով վերոգրյալը կարելի է ապացուցված համարել, որ Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են ԱՀՎԼԿ-ի /երկու լցավորման սյունակ/ և նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների տեղադրում:
Ավելին, ՀՀ Կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի թիվ 3 ցանկով սահմաված են բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող հատուկ և կարեվորագույն նշանակության (այդ թվում՝ սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության) օբյեկտները, մասնավորապես, համաձայն վերոնշյալ որոշման 3-րդ ցանկի 4-րդ կետի <<թ.>> ենթակետի` Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներն ենբենզալցակայաններ, գազալցակայաններ, որոնց համար նախատեսվում է շինարարական թույլտվություն, ինչպես նաև դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը չի առանձնացում բենզալցակայանի և գազալցակայանի կառուցման աշխատանքը, դրանց վերանորոգման, վերազինման և/կամ առանձին լցակետերի փոխարինման աշխատանքները, ապա կարելի է եզրակացնել, որ ցանկացած աշխատանք, կապված Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների հետ իրենից ենթադրում է համապատասխան շինարարական թույլտվություն, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից իրականացված աշխատանքները`ԱՀՎԼԿ /երկու լցավորման սյունակ/, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների տեղադրումը, դասվում են այնպիսի օբյեկտենրի դասին, որոնց համար անհրաժեշտ են համապատասխան մարմնից շինարարական թույլտվություն, նույնիսկ պետական համալիր փորձաքննություն, որը առկա չէ, իսկ միայն այն փաստը, որ նշված կառույցները տեղադրված են համայնքային սեփականությունը հանդիսացող այդ նպատակի համար չհատկացված հողամասում, առանց թույլտվության և քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով օրենքի ուժով հիմք է տալիս դրանց քանդման /ապամոնտաժման/ մասին ակտ կայացնելու համար:
Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1- մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հուլիսի 2005 թվականի թիվ 1109-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը /անշարժ գույքը/ փոխանցվել է համայնքին և հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
ՀՀկառավարության 18 մայիսի 2006 թվականի <<Ինքնակամկառույցներիօրինականացմանև տնօրինմանկարգըհաստատելումասին>> N 912-Նորոշման2-րդ կետով սահմանված է , որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդհոդվածով uահմանվածհողամաuերիվրա, ինչպեu նաևինժեներատրանuպորտային oբյեկտների oտարմանկամանվտանգությանգոտիներումկամկառուցվածենքաղաքաշինականնորմերիուկանոններիէականխախտումներովևառաջացնումենհարկադիր uերվիտուտպահանջելուիրավունք.
գ) օրենքով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն հաշվառվել:
Նույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն ՀՀ Կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի թիվ 3 ցանկով սահմաված են բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակության (այդ թվում՝ սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ եվ կարևոր նշանակության) օբյեկտները, մասնավորապես, համաձայն վերոնշյալ որոշման 3-րդ ցանկի 4-րդ կետի <<թ.>> ենթակետի դրանք են` Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներն են բենզալցակայաններ, գազալցակայաններ, որոնց համար նախատեսվում է շինարարական թույլտվություն, ինչպես նաև դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, 188-րդ հոդվածի 1-3 մասերի, 274-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի, 116-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի30-րդ, 36-րդ, 38-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Չօրինականացնել Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, տեղադրված ԱՀՎԼԿ /երկու լցավորման սյունակ/, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների կառույցները:
2. Քանդել /ապամոնտաժել/ Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող., թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, տեղադրված ԱՀՎԼԿ /երկու լցավորման սյունակ/, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների կառույցները և ազատել հողամասը:
3. Քանդման /ապամոնտաժման/ աշխատանքներն իրականացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 10.03.2025 թվականի № Հ/217-2025-Դ/06-Ա որոշման 4-րդ կետով սահմանված պահանջները` պահեստարաններում առկա վառելիքը դատարկելուց և չեզոքացնելուց հետո:
4. Հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների օժանդակությամբ իրականացնելու սույն որոշման 2-րդ կետով սահմանված քանդման /ապամոնտաժման/ աշխատանքները:
5. Քանդման /ապամոնտաժման/ աշխատանքները կատարել ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկակար ծառայության և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ, վերջիններիս կողմից տրված ցուցումներով, հաշվի առնելով կառույցի բարձր ռիսկայնության աստիճանը:
6. Առաջարկել ՀՀ ոստիկանության ՀՈԳՎ Վաղարշապատի բաժնի պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ Վաղարշապատի համայնքապետարանի կողմից Քանդման /ապամոնտաժման/ աշխատանքները կատարել ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
7. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա նատվությունը դնել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մ.Մկրտչյանը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վաղարշապատ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
11. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ որոշման դեմ վարչական բողոք բերելը չի կասեցնում դրա կատարումը։