Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 85-Ա որոշումը, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի ընդգրկվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աճուրդային եղանակով վաճառել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող 0.2016 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 04-081-0712-0001) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը:

2. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող 0.2016 հա մակերեսով հողամասի մեկնարկային գինը սահմանել 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ` տվյալ հողի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս:

3. Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղում գտնվող 0.2016 հա մակերեսով հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:

4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի միջոցով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner