Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և 65-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16052025-04-0058/ Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող L = 963,9մ գազատարը անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |