Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 29.04.2021թ. ՀՀ կառավարության թիվ 698-Ն որոշման թիվ 2 հավելվածի 39-րդ մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Ծաղկունք խճուղի թիվ 3/6 հասցեում գտնվող 0.00765 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 04-002-0256-0034/, որպես քաղաքացու անվամբ հաշվառված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել Վաղարշապատ համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշում նուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |