Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ միավորված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցելու առաջարկը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
3.Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
4.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀաստատվածէՀՀԱրմավիրիմարզի
Վաղարշապատ համայնքի
ավագանու <<13>> ապրիլի 2022թ.
առաջիննստաշրջանիերրորդ նիստիթիվ68որոշմամբ
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ
Խմբի նախագահ՝ Դիանա Գասպարյան /համայնքի ղեկավար/:
Նախագահի տեղակալ՝ Արսեն Պետրոսյան/ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ/:
Քարտուղար՝ Սոնա Մաթևոսյան /համայնքի ղեկավարի օգնական/:
Հետադարձ կապի / բողոքներին արձագանքման համակարգող՝ Մարիամ Պողոսյան /համայնքի ղեկավարի խորհրդական/:
Նախաձեռնող խմբի անդամներ՝
Հրաչյա Ավետիսյան /ավագանու անդամ/,
Գևորգ Ղազարյան /ավագանու անդամ/,
Վահան Հախվերդյան /ավագանու անդամա/,
Արմեն Խուդաբաշյան /Ոսկեհատ բնակավայրի վարչական ղեկավար/,
Արմեն Մելքոնյան /Բնակարանային կոմունալ վարչության պետ/,
Մուրադ Խաչատրյան /<<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն/,
Լուսինե Քալաշյան /Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ/,
Էդգար Մուքաելյան /<<Բարեկարգում>> տնօրինության
<<Լուսավորություն>> տեղամասի պետ/,
Սամվել Մելքոնյան /Քարտուղարության բաժնի պետ/,
Սիրանուշ Գևորգյան /Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար/,
Հասմիկ Անդրեասյան /Էջմիածնի երիտասարդական խորհրդի անդամ/: