Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով և Վաղարշապատ համայնքի «Ոսկեհատի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենի 17.02.2022թ.-ի թիվ 12 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Վաղարշապատ համայնքի «Ոսկեհատի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին յուրաքանչյուր ամիս, որպես դրամաշնորհ, հատկացնել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ՝ 2016թ.-ին (Քառօրյա պատերազմ) լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում զոհվածի մայր՝ Լիլիթ Ավագյանին, որպես <<Ոսկեհատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի բուժքույր, վարձատրության նպատակով:
2. Ֆինանսական դրամաշնորհի վճարումը կատարել Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեի դրամաշնորհային ֆոնդի միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: