Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդհոդվաով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  Ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Հաստատել  «Վաղարշապատ համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրք»-ը` համաձայն  հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված վարքագծի կանոնագրքի դրույթները տարածվում են Վաղարշապատ համայնքի ավագանու, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների, այդ թվում աշխատակազմի համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող հանրային և վարչական ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և բյուջետային հիմնարկների ղեկավարների և աշխատակիցների վրա, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են և բխում են վերջիններիս կարգավիճակի առանձնահատկություններից:

3. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականիհուլիսի 17-ի  «Էջմիածին  համայնքի համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 66 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:   


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.33 Մբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner