|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2024 թվականի N 05-Ա |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ, 28-րդ կետերի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Անվանափոխել Էջմիածնի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկը Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի:
2. Հաստատել նոր խմբագրությամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -14 ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.54 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|