Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով կրթության և մշակույթի բաժնի պետի զեկուցագիրը, մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում ներկայացում ցուցադրելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 700.0 հազ. դրամ փոխանցել «Աբելյան Արվեստի Դպրոց» ՍՊԸ-ի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: