Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» ՀՀօրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի, թիվ 23 շենքի, թիվ 8 բնակարանի բնակիչ Հասմիկ Գուրգենի Ալեքսանյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի, թիվ 23 շենքի, թիվ 8 բնակարանի բնակիչ Հասմիկ Գուրգենի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10072019-04-0032, տրված 10.07.2019թ/ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, Ոսկեհատ գյուղում գտնվող 04-081-0113-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0,54 հա մակերեսով հողամասից մի մասի` 0,149 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցային տնտեսություն իրականացնելու նպատակով:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել Վաղարշապատ համայնք Ոսկեհատ գյուղի հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: