Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 595-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ««ՆՈԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության նախագահ Վարդգես Վարդանյանի 03․10․2025 թվականի դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Ընդունել ««ՆՈԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության կողմից Վաղարշապատ համայնքին նվիրատվությամբ տրամադրվող 311 605 274 (երեք հարյուր տասնմեկ միլիոն վեց հարյուր հինգ հազար երկու հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ գումարը՝ Վաղարշապատ համայնքում կայուն զարգացմանն ուղղված ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ կապիտալ շինարարության տարաբնույթ նախաձեռնությունների իրականացմանը։

2. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ««ՆՈԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության հետ կնքելու դրամական միջոցների նվիրատվության պայմանագիր։

3 Դրամական միջոցները համայնքի բյուջե մուտքագրվելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել համայնքապետարանում և համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(641.31 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner