Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1 կետերի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կարճիկյան 1 շենքի 7 բնակարանի բնակիչ Ռոբերտ Արամայիսի Ներսիսյանի լիազորված անձ Տիգրան Վրեժի Ղարիբյանի դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի՝ 29.08.1994 թվականի N 21 նիստում ընդունված Էջմիածին քաղաքի Կարճիկյան 1 շենքի 7 բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ ակտում կատարել փոփոխություն՝ ըստ բնակարանի սեփականաշնորհման հիմք հանդիսացած փաստաթղթերի ընտանիքի կազմում նշված «Ներսիսյան Արամայիս» «Ներսիսյան Ռոբերտ» անունները համապատասխանաբար փոփոխել «Ներսիսյան Արմայիս» «Ներսեսյան Ռոբերտ»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: