Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,ՀՀ կառավարության 06.12.2018թ.-ի թիվ 1419-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ՊՆ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության հաշվառման վերցնելու մասին Վաղարշապատի համայնքապետարանի հանձնաժողովի 15.01․2024թ. թիվ 2 եզրակացությունը, հաշվի առնելով մարտական գործողությունների ժամանակ զոհված Կարեն Պետրոսի Եսայանի ծնողներ Պետրոս Հենրիկի Եսայանի և Լյուդմիլա Լևիկի Սարգսյանի բնակարանային ապահովության հաշվառման վերցնելու դիմում-խնդրանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք, Շիրվանզադե փողոց թիվ 1 տուն հասցեում բնակվող /հաշվառված` ք. Էջմիածին, Շիրվանզադե փողոց թիվ 1 տուն հասցեում/՝ Պետրոս Հենրիկի Եսայանին և Լյուդմիլա Լևիկի Սարգսյանին վերցնել բնակարանային հաշվառման` բնակարանային ապահովության համար:
2. Հաստատել Վաղարշապատ համայնքի բնակարանային ապահովության կարիք ունեցող զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի ցուցակը՝ համաձայն հավելվածի:
3. Ցուցակում ընդգրկված ընտանիքի բնակարանային ապահովության նպատակով` անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար դիմել ՀՀ Արմավիրի մարզպետին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: