Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2024 թ.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,ՀՀ կառավարության 06.12.2018թ.-ի թիվ 1419-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ ՊՆ  հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության հաշվառման վերցնելու մասին Վաղարշապատի համայնքապետարանի հանձնաժողովի 15.012024թ. թիվ 2 եզրակացությունը, հաշվի առնելով մարտական գործողությունների ժամանակ զոհված Կարեն Պետրոսի Եսայանի ծնողներ Պետրոս Հենրիկի Եսայանի և Լյուդմիլա Լևիկի Սարգսյանի բնակարանային ապահովության հաշվառման վերցնելու դիմում-խնդրանքը 

ՈՐՈՇՈՒՄ   ԵՄ

1. Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք, Շիրվանզադե փողոց թիվ 1 տուն հասցեում բնակվող /հաշվառված` ք. Էջմիածին, Շիրվանզադե փողոց թիվ 1 տուն հասցեում/՝ Պետրոս Հենրիկի Եսայանին և Լյուդմիլա Լևիկի Սարգսյանին վերցնել բնակարանային հաշվառման` բնակարանային ապահովության համար:  

2. Հաստատել  Վաղարշապատ համայնքի  բնակարանային ապահովության կարիք ունեցող զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի ցուցակը՝ համաձայն հավելվածի:

3. Ցուցակում ընդգրկված ընտանիքի բնակարանային ապահովության նպատակով` անհատույց պետական ֆինանսական  աջակցություն  տրամադրելու  համար  դիմել ՀՀ Արմավիրի մարզպետին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը  համապատասխան  միջնորդություն  ներկայացնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner